Պայթյուն.շուրջ 40 մարդ է զոհվել,կան վիրավորներ
New Zimbabwe պորտալը հայտնել է,որ Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է զոհվել նոյեմբերի 16-ի առավոտյան ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի եւ բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին «Շուրջ 40 մարդ է զոհվել, ոմանք վերքեր են ստացել… Կասկածներ կան, որ ուղեւորներից մեկն իր հետ վառելիք էր տանում, տեղի է ունեցել պայթյուն, եւ ավտոբուսը բռնկվել է»,-ասված է պորտալի հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, ոստիկանությունը հաստատել է տեղի ունեցածը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
