Հայց ընդդեմ Թրամփի.Fox News-ն աջակցել է CNN-ին
gazeta.ru-ի փոխանցմամբ, Fox News հեռուստաընկերության ղեկավարությունը աջակցել է CNN-ի հայցին ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի, Ջիմ Աքոստային հավատարմագրումից զրկելու պատճառով: Fox News-ն աջակցում է CNN-ի փորձը՝ վերականգնելու իր թղթակցի հավատարմագրումը Սպիտակ տանը: Մենք մտադիր ենք մեր կարծիքը ներկայացնել մարզային դատարան: Սպիտակ տանը աշխատող լրագրողներին հատուկ ծառայությունների կողմից անցագիր տրամադրելը չպետք է զենք դառնա:Հեռուստաալիքը չի աջակցում թե պետության ղեկավարի, թե նրան քննադատող ԶԼՄ-ների թշնամական տոնը, սակայն աջակցում է ազատ մամուլին », - հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:
