Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանի մոտ բազմաթիվ միգրանտներ են հավաքված
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Կենտրոնական Ամերիկայի երկրներից տասնյակ միգրանտներ, հասնելով Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին, չորեքշաբթի օրը հավաքվել են Տիխուանա նահանգի սահմանային պատի մոտ: Որոշ ժամանակ նրանք նստած էին ցանկապատի վրա, իսկ միգրանտներից մեկը նույնիսկ թռել է Միացյալ Նահանգների տարածք, բայց հետո վերադարձել է: Միգրանտների գործողություններին հետևել են ամերիկյան սահմանապահ սպաները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին տեղակայվելու է մինչև 15 հազար զինվոր, կանխելու անօրինական միգրանտների երկիր մուտք գործելը, նշելով, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ընդունել իրավաբանական հիմքերով ընդունելության դիմումներ: