Charlie Hebdo-ի`Բրյուսելի ահաբեկչությունները պատկերող նոր ծաղրանկարը
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Բրյուսելի ահաբեկչությունները պատկերող նոր ծաղրանկար,որտեղ պատկերված են գարեջուր խմող բելգիացի ոստիկանները: Իրավապահներից մեկը մյուսին ասում է. «Հարկավոր է համոզվել, որ գարեջրի մեջ ռումբ չկա»: Ամենայն հավանականությամբ, ծաղրանկարի հեղինակները ծաղրում են ահաբեկիչների ու պայթուցիկ սարքերի որոնման լայնամասշտաբ օպերացիան, որն անցկացնում են ոստիկանները Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո: Սա Charlie Hebdo-ի երրորդ ծաղրանկարն է:
