Որոնք են Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման ենթատեքստերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախկին նախագահը, սակայն, ոչ թե կալանավորվելու է անմիջապես, այլ նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու մասին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանում հենց այս տարբերակն են քննարկում, որ Քոչարյանի խափանման միջոցի խնդիրը կրկին հասցեագրեն վերաքննիչ քրեական դատարանին: Բանն այն է, որ օգոստոսի 13-ի որոշման մեջ վերաքննիչը հիմք էր ընդունել Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության իրավունքը: Մինչդեռ, նրան կալանքի տակ պահելու համար նախաքննական մարմինն այլ հիմքեր էլ է բերել, որ նախկին նախագահը կխոչընդոտի նախաքննությանը, կթաքնվի քննությունից: ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, թերևս, պատահական չէ, և քաղաքական ենթատեքստեր ունի: Իշխանություններն այսպես ժամանակ են ձգում մի կողմից՝ ներքաղաքական իրավիճակը շատ չլարելու առումով, բայց և մարտի 1-ի պահանջատերերին ցույց են տալիս, որ այս ուղղությամբ քայլեր են անում: Միաժամանակ, այսպես հնարավորություն է տրվում նախաքննական մարմնին անառարկելի հիմքեր դնել նրան կալանավորելու որոշման հիմքում: Մանավանդ, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն վերջերս լրացրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, դուխդ չի հերիքու՞մ՝ մի խոսք ասես Իրանի համար»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Դե թող Ադրբեջանը փորձվի միջամտել․ Իրանը միջուկային պատերազմով կոչնչացնի․ Հայկ Նահապետյան (video) Իրանում պատերազմ է, Պապիկյանը, պեռաշկի ուտելով քարոզարշավի՞ է․ ՊՆ փոխնախարարի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ինչ է արել Աննա Հակոբյանը 100 միլիոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի». Վազգեն Մանուկյան Հիմա ասեմ՝ ինչպես է Իրանն Իսրայելին ծնկի բերելու․ խփում են ավիակիրներին ու․․․ Հայկ Նահապետյան (video) Մարտ ամսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից դեպի Մերձավոր Արևելք և հակառակ ուղղությամբ Սրբուհի Գալյանը՝ Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին՝ ՔՊ-ի պեռաշկիով քարոզարշավի մասին (video) Մոսկվայում ինքնասպան է եղել գործարար և նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովը Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի ավիաբազային Այս խայտառակությունը լսե՛ք՝ ինչպես են որոշել սպանել Խամենեին․ Հայկ Նահապետյան (video) Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները Սա՛ է գաղափարականացված ռեժիմների երկարակեցության գրավականը Ռուբեն Թոփչյանը հաստատել է ագրարային համալսարանի հավատարմագրված չլինելու փաստը Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից և դեպի Երևան ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին ԱՄՆ-ն կորցրել է 560 զինվորական․ ԻՀՊԿ Մեզ պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին. Մասյացոտնի թեմի հայտարարությունը Մելանյա Թրամփը հիմա մազերն է պոկում, իրեն պատերով տալիս․ Անժելա Թովմասյանը հեգնեց (video) ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար Իսրայելը հերքում է Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման պատասխանատվությունը Влюбляйтесь, жинитесь, разводитесь, топитесь - море рядом! «Մելքոնյանի Գագիկին կարգի հրավիրե՛ք»․ Լարված իրավիճակ ԱԺ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am