Ռոբերտ Քոչարյանի գործն ինչ ելք ունեցավ
Վճռաբեկ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ կողմերի բողոքների քննությունը: Վճռաբեկ դատարանը քննում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության բողոքները: Գլխավոր դատախազությունը վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը, որով վիճարկվում է Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից: Որոշ ժամանակ անց ՀՔԾ-ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
