Սերժի Վաչոն կրկին կկալանավորվի
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը նորից կկալանավորվի: Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը՝ գրավի որոշումը վերացնելու վերաբերյալ:
