«Իմ քայլը» դաշինքի կարգախոսը հաստատվել է
«Իմ քայլը» դաշինքի կարգախոսը հաստատվել է, այն նախընտրական քարոզարշավի ժամանակ լինելու է «Նիկոլ, վարչապետ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Անդրադառնալով համապետական ցուցակի վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Հրաչյա Հակոբյանը նշեց. «Ինչ ցուցակ էլ հրապարակվեր, միանշանակ չէր ընդունվելու, քննադատվելու էր սոցցանցերում, ինչպես որ եղավ։ Բավականին քաղաքական ու հաջողված ցուցակ է»։
