Ռուսները Թուրքիան փոխարինել են Հայաստանով, Վրաստանով, Ադրբեջանով
«Կոմերսանտը»՝ հղում անելով շուկայի մասնակիցներին հայտնում է,ռուս զբոսաշրջիկները Թուրքիան փոխարինել են Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով,տուրօպերատորները և շրջագայությունների ինքնուրույն ծրագրման համակարգերն արձանագրել են նշված երկրներ ուղևորությունների պահանջարկի առնվազն 50%-ի աճ: «Վրաստան, Հայաստան և Ադրբեջան տուրերի պատվերների թիվն աճել է 50%-ով….»,- ասել է «Դելֆին» ընկերութայն գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոմաշկինը: «Ինտուրիստ» տուրօպերատորի վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Տոլչինը ևս նշել է ԱՊՀ երկիրների ժողովրդականության աճը: Նրա խոսքով՝ Հայաստան և Ադրբեջան այցերի պահաջարկն աճել է 3 անգամ:
