Հայտնի են Կոտայքի մարզում ԲՀԿ-ի թեկնածուները
«Հրապարակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը բաղկացած է 175 հոգուց, այն գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, 2-րդ տեղում՝ Միքայել Մելքումյանն է, 3-րդ տեղում՝ Արթուր Գրիգորյանը, 4-րդում՝ Նաիրա Զոհրաբյանը Մեր տեղեկություններով Կոտայքի մարզում ԲՀԿ-ից կառաջադրվեն Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, Թեղենիք համայնքի ղեկավար՝ Մարատ Բաղդասարյան, Նոր Գեղիի նախկին գյուղապետ՝ Ֆռոնտիկ Թեւոսյանը, Ջանիբեկ Հայրապետյան, ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղար՝ Վանիկ Էլիզբարյան եւ Վեներա Գյուլինյան: «Առաջադրվել եմ, եւ պատրաստվում ենք ընտրությունների: Ես իմ ընտրողներին երբեք հուսախաբ չեմ արել»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մանուկյանը: Թեղենիք համայնքի ղեկավար՝ Մարատ Բաղդասարյանը նշեց, որ մասնակցելու է ընտրություններին, եւ գնալու է խորհրդարան»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
