Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ տեղի կունենան: Նախագծի ընդունման պարագայում կառավարության նիստերն այլեւս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց: Այսինքն, եթե մինչեւ փոփոխությունները նիստերի դռնբաց կամ փակ լինելը վարչապետի հայեցողությանն էր թողնված, ապա հիմա օրենքով ամրագրվում է, որ նիստերը լինելու են դռնբաց: Նախագիծը քննարկվեց կառավարության այսօրվա նիստում: «Մենք լուծում ենք եւս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց, հիշում եք, որ օրենքով նախատեսված՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում, մենք հիմա հակառակն ենք անում, բայց, իհարկե, կլինի փակ նիստեր անելու անհրաժեշտություն»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
