Պետք է իսպառ բացառել.Փաշինյան
«Մեր ընտրություններում մշտապես եղել է ասողների ինստիտուտ, թե ում օգտին քվեարկել: Այդ երևույթը պետք է իսպառ բացառել: Ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես քաղաքացու կատարած քվեարկության արդյունքներով: Մենք այս ընտրություններում պետք է բացառենք անգամ 1 քվեաթերթիկի սխալ տրցակում տեղադրելը: Շատ հստակ ու խիստ ուղերձ պետք է հղենք, որ խախտում կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը՝ իր ողջ ուժով: Հաջորդ երևույթը՝ ընտրակաշառքի պրակտիկան է: Հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլև պրոֆիլակտիկ աշխատանքի միջոցով կանխելու այդ երևույթ»,կառավարության նիստի սկզբում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը պարզաբանեց, որ ընտրողի կամարտահայտման մեխանիզմը պետք է հստակեցվի, և ընտրողը պետք է հետևի քարոզչությանը, քաղաքական բովանդակության մասնակից դառնա և որոշում կայացնի, իսկ ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես ընտրողի քվեի արդյունքում:
