«Վիրավորելու որևէ ցանկություն չի եղել». Ալեն Սիմոնյանը՝ Ֆարմանյանին
«Հիասթափված եմ, զգում եմ, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն: Ներկայացված նախագիծը քինախնդրության փորձ է գործող իշխանության հանդեպ. ես դա համարում եմ անձնական վիրավորանք, պարոն Սիմոնյան: Ինձ պետք է շատ վատ ճանաչել նման եզրակացություն անելու համար»,-եզրափակիչ ելույթում հայտարարեց «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը : Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Վիրավորելու որևիցե ցանկություն չի եղել... Կրկին առաջարկում եմ միանալ մեր նախագծին ու միասնական առաջ տանել այդ օրենսդրական նախաձեռնությունը»:
