Մոնիկա Բելուչին փոխել է իմիջը/լուսանկար/
Իտալացի հայտնի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին Instagram-ում լուսանկար է հրապարակել,որտեղ նա բոլորովին այլ ոճի մեջ է. միշտ գայթակղիչ սևահեր դերասանուհին փոխակերպվել է շիկահերի։
Մոնիկա Բելուչին այս կերպարով հանդես կգա «Տասը տոկոս» ֆրանսիական կատակերգական մինի սերիալի 3-րդ սեզոնում։ Ֆիլմաշարը պատմում է փարիզյան արտ գործակալության մասին, որը ցանկանում է ձեռք բերել առաջին մեծության աստղին։ Մոնիկա Բելուչին այդտեղ խաղում է ինքն իրեն։

