Ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ՔՊ ցուցակում
Ոստիկանության համակարգի երկու բարձրաստիճան պաշտոնյա ընդգրկվել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում: «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակը երեկ ՔՊ վարչության նիստից հետո հրապարակվեց, սակայն ավելին հանրությանը հայտնի չդարձավ: Aysor.am-ի տեղեկություններով, մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը և Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ընդգրկվել են իշխող ուժի նախընտրական ցուցակում:
