Երեւանի վրայով ընդդեմ Մոսկվայի՝ Մինսկի եւ Բաքվի խաղը բացահայտվում է. Ռուսների նյարդերը կարող են տեղի տալ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին «պատասխան ընդունելությամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսի դեսպանին: Ասպիսով, Լուկաշենկոն ու Ալիեւը փոխադարձաբար ընդունելով միմյանց դեսպաններին՝ անասելի շռայլությամբ հավատարմության երդումներ են տվել միմյանց, սակայն նրանց միավորողը չի եղել միայն դա: Նրանց միավորողը եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտնի հարցը՝ Աստանայի Վեհաժողովից հետո: Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին, ըստ էության, հաշվետվություն էր ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, թե ինչ է եղել Աստանայում: Նաեւ ասել էր, թե Հայաստանի համար ծանր կլինի ղեկավարել թե՛ ԵՏՄ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը: Սա, իհարկե, ուղղակի անհեթեթ պատճառաբանություն է, սակայն Ալիեւի նախօրեին Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանն արած հայտարարությունները շատ պարզ վերահաստատում են, որ խնդիրը իրականում շատ ավելի խորն է: Ալիեւը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը խնդիրներ է ստեղծում, իսկ Բելառուսի հետ իրենք շարունակելու են գործակցել ռազմա-տեխնիկական ոլորտում, ու զարմանում են, որ Հայաստանը դրանից աղմկում է, քանի որ իրենք միայն Բելառուսից չէ, որ զենք են գնում: Եվ Ալիեւը այստեղ հիշեցրել է ՌԴ զենքի մասին՝ ասելով նաեւ, թե իրենք գոհ են բելառուսականից: Այսպիսով ակնառու է Մինսկի ու Բաքվի, այսպես ասած, խաղը Ռուսաստանի նյարդերի հետ, որի համար փորձում են օգտագործել հայաստանյան քվոտայով գլխավոր քարտուղարի խնդիրը: Երբ տեղի կտան Ռուսաստանի նյարդերը եւ ինչ ձեւով, պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան եւ ակամայից հայտնվի բելառուսա-ադրբեջանական խաղի մեջ, թեեւ, ըստ էության, ձգտելով հակադրվել դրան: Պետք է թերեւս ելնել հենց այն արձանագրումից, որ այդ խաղի բուն թիրախը Հայաստանը չէ, Հայաստանը շեղող թիրախն է: Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հանգիստ նստի ու նայի, թե ինչպես են Բելառուսն ու Ադրբեջանը փորձում ռուսներին մղել անկյուն: Ի վերջո՝ պրոցեսն ինքը թիրախավորում է նաեւ Հայաստանը: Պարզապես Հայաստանի, այսպես ասած, հակադարձող, պատասխան գործողությունները պետք է կառուցվեն, մշակվեն ու հաշվարկվեն հենց այն իրողությունից, որ բուն թիրախ, այդուհանդերձ, Ռուսաստանն է: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է հակադարձի այնպես, որ օգնություն առաջարկի Ռուսաստանին՝ միաժամանակ նաեւ հասկացնելով Մոսկվային, որ առանց Հայաստանի օգնության, եւ առավել եւս Հայաստանի շահերի հաշվին այդ խաղի դեմ որեւէ հակախաղ կառուցելը Մոսկվայի համար կլինի գրեթե անհնարին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am