Էկոնոմիկայի նախարարության շենքում հրդեհ է բռնկվել
Ինչպես նշում է ria.ru-ն, vրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրի էկոնոմիկայի նախարարության շենքում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է 500 քմ մակերեսով տարածք, տուժել է հավաքարարը։ Կրակն արդեն մարվել է, սակայն աշխատակիցներին դեռևս թույլ չի տրվում մուտք գործել շենք: «Ներկայում որևէ վտանգ չկա: Ըստ մեր ունեցած տվյալների՝ այրվել է մոտ 500 քմ մակերեսով տարածք»,- պատմել է Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցը: Dեպքի վայրում աշխատել է 11 հրշեջ բրիգադ։ Հրդեհի պատճառը եղել է էլեկտրագծերի վնասումը։
