Նիկոլամանիա.երբ Փաշինյանի նախարարները մկան անցքին պատրաստ էին հազարներ վճարել

ՀՀԿ-ի հայտնի խորհրդաժողովից ու հրապարակած տեսլականից հետո մի քանի օր է Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հայտարարություններ են անում, հարցազրույցներ տալիս, որոնցում ջախջախիչ պարտություն են խոստանում ՀՀԿ-ի համար՝ ի հեճուկս վերջինների կանխատեսումների, որոնք հավատացած են, որ ամեն ինչ դեռ առջեւում է եւ Փաշինյանի իշխանության վախճանը սարերի ետեւում չէ: Սակայն այսօր, երբ Ազգային ժողովում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած Բյուջե-2019 նախագիծը, հեղափոխության առաջնորդի թիմը մկան ծակին պատրաստ էր հազար թուման տալ, միայն թե չհայտնվեին լրագրողների մեջ, չհարամեին նախընտրական էյֆորիկ մթնոլորտը, որը նրանց պարգեւել է ապրիլյան հեղափոխությունը:Քննարկումը ընթացավ մի քանի ընդմիջումով, բայց Փաշինյանի հետ հետնամուտքով ծլկում էին իր կառավարության ներկայացուցիչները, առանց բացառության: Մի քանիսը հայտնվեցին լրագրողների գրկում այն էլ նիստի շտապելիս, երբ հավանաբար նման հրահանգ չէին ստացել: Օրվա պատկերը համահունչ էր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի՝ դալաններում ծեծելու մասին թեւավոր դարձած ասույթին: Նիկոլ Փաշինյանի ենթակաները գիտակցում են, որ առանց նրա, իրենք ոչինչ են: Այս համատեքստում խորհրդանշական էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունը, որը նա արեց լուծարված ԱԺ-ի հայտարարությունների վերջին ժամին:Արմեն Աշոտյանը, ով նկատել է, որ ՀՀԿ-ի հայտարարությունը՝ ընտրություններին մասնակցելու մասին, քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ դժվար են մարսել, էլ ավելի դժվարացրեց նրանց մարսողական համակարգի աշխատանքը.«Ես հասկանում եմ՝ դժվար է մարսել Հայաստանի պատմության մեջ առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունները ոչ թե ջախջախվում, տրոհվում են, ինչպես կոմունիստները, ՀՀՇ-ն, այլ փորձում են քաղաքական համակարգի կայացման ավանդույթներ դնել: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ Հանրապետական կուսակցության մասնակցությունը ընտրություններին իրականում նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը երկրում», - նշեց նա: Նա տեղեկացրեց, որ ռեյտինգային ընտրակարգով դնելու է իր թեկնածությունը Երևանի թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաև իր ծննդավայրը՝ Էրեբունի վարչական շրջանը: Նա հորդորեց Փաշինյանի  թիմակիցներին չլինել այդքան վստահ եւ չհայտարարել, թե ՀՀԿ-ն խորհրդարան անցնելու եւ ոչ մի շանս չունի. «Մեկը մյուսից ընտիր ելույթ են ունեցել, մեկն ասում է՝ մրցակից չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուս փոխվարչապետն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք: Տղերք, նորից ասեմ՝ մի կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները, մի եղեք այդքան ինքնավստահ, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից, գոռոզամտությունից: Մի արեք դա: Լավ է՝ մի բարեկիրթ նախարար գտնվեց՝ կրթության, գիտության նախարարը, որը ասաց, թե բոլորն են իրենց մրցակից: Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք՝ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, Նիկոլի «դուխով» կեպկեն՝ 2-րդ, Նիկոլի հազը՝ 3-րդ, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իմ ռեյտինգային ընտրատարածքում թեկնածություն դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղները գտեք, քաղեք, բայց մի թափահարեք: Դուք գուցե ունեք լումա, բայց ոչ այնքան, որ այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ», - հայտարարեց Աշոտյանը: Անի Սահակյան    

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am