Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների էջը կարելի է համարել փակված. Վիտալի Բալասանյան

Միանշանակ կողմ եմ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ նոր իշխանությունների տեսակետներին, սակայն մենք պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերենք, քանի որ անհրաժեշտ է լինելու հստակեցնել գործընթացում Արցախի եւ Հայաստանի բանակցելու չափաբաժինը եւ անելիքները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «1998թ. Ռոբերտ Քոչարյանը դառնալով Հայաստանի նախագահ`բանակցային գործընթացում հանդես եկավ նաեւ որպես Արցախի ներկայացուցիչ այն պարզ պատճառով, որ տեղյակ էր Արցախի նիստուկացից: Սակայն դա ճիշտ չէր: Դա մեր բացթողումն էր, միջազգային հանրության սխալն` ի դեմս Մինսկի խմբի, քանի որ դրանով խախտվել էր բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած բանաձեւը: Հակամարտությունն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է, եւ բանակցային գործընթացում որպես հակամարտող կողմ պետք է հանդես գա Արցախը, այլ ոչ թե Հայաստանը»,- նշեց Բալասանյանը: Ինչ վերաբերում է Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը, ապա Վ. Բալասանյանը նշեց, որ ցանկացած նման հանդիպում կարեւոր է, սակայն նա համոզմունք հայտնեց, որ այդ պայմանավորվածությունն Ադրբեջանին անհրաժեշտ է եղել, եւ Ադրբեջանն իր շահերն էր հետապնդում: Ըստ նրա` դրանով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների էջը կարելի է համարել փակված: «Նման համաձայնության գնալը պայմանավորված է նաեւ ներքին խնդիրներով եւ ներքաղաքական որոշակի լարվածության առկայությամբ, քանի որ այնտեղ սոցիալական վիճակը գնալով վատթարանում է: Բացի այդ Ադրբեջանը նաեւ փորձում է ժամանակ շահել` տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից հետեւություններ անելու համար»,- պարզաբանեց Վ. Բալասանյանը` ընդգծելով, որ այս ամենից բացի Ադրբեջանը շարունակում է նաեւ ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել:

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am