Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը
Քիչ առաջ հրապարակվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը, որը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:Ցուցակը բաղկացած է 125 հոգուց: Ցուցակի 2-րդ համարը արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է: 3-րդ հորիզոնականում վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն է, 4-րդ համարը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայն է, 5-դդը՝ պատգամավոր Արմեն Աշոտյանը, 6-րդ տեղում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է, 7-րդ համարը Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը, 8-րդ հորիզոնականում պատգամավոր Կարինե Աճեմյանն է, 9-րդ տեղում Մենուա Հարությունյանն է, 10-րդ համարը պատգամավոր Արտաշես Գեղամյանն է: Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
