Ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Մեղրի, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
