Տհաճ անակնկալներ սպասվում ե՞ն
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ տհաճ անակնկալներ չեն սպասվում: Հարցին, թե ինչու է նրա անունը ընդգրկվել ցուցակի վերջին տեղում, պատգամավորը պատասխանեց. «Սա նշանակում է մեր իշխանության մոտեցումը այսպես ասած ԽԾԲ-ին (խնամի, ծանոթ, բարեկամ): Մենք գիտենք նախորդ իշխանությունների մոտեցումն ինչպիսին է եղել, իսկ մեր իշխանության մոտեցումը տեսնում ենք հենց այս հանգամանքով: Վստահ եմ, որ հրապարակված ցուցակում տհաճ անակնկալներ չկան, այո՛, քաղաքական ցուցակ է, այո՛, քաղաքացու սպասելիքներն արդարացնող ցուցակ է միանշանակ: Ես վստահում եմ մեր թիմին »:
