«Ընտրություն կեղծող ուսուցիչը չէր կարող քաղաքացի դաստիարակել». Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնելու են ազատ և թափանցիկ: Ինչպես նշել է` դպրոցներն ապաքաղաքական են, և ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ ներգրավվելու ընտրություններին: «Ընտրություն կեղծող ուսուցիչը չէր կարող քաղաքացի դաստիարակել»,- ասաց նա: Հարությունյանը տեղեկացրեց, որ ինքն առաջադրվել է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում:
