ԲՀԿ-ն իշխանության հետ կոալիցիա կկազմի՞ (video)
«ԲՀԿ-իշխանություններ կոալիցիա կազմելու հարցը այս պահին անիմաստ է քննարկել :ԲՀԿ օրակարգը որոշում է բացառապես ԲՀԿ-ն։ Այս պահին նման խնդիր ուղղակի անիմաստ է քննարկել, ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ, զարգացումներ կլինեն, այդ հարցերին իմաստ կլինի անդրադառնալ բացառապես դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», - լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմի իշխանությունների հետ, եթե Նիկոլ Փաշինյանը կամենա։ Պայքարը գնում է «Քաղաքացիական պայմանագրի» և Հանրապետականի միջև և ԲՀԿ-ի մասին այս օրերին քիչ է խոսվում.նման տեսակետի հետ պատգամավորը համաձայն չէ. «Գիտեք, խոսելով չէ, որ որոշվում է ամեն ինչ։ Շատ մարդու մասին շատ բան են խոսում։ Մենք գնում ենք՝ օրակարգում ունենալով մեր քաղաքական և տնտեսական ծրագիրը։ Մեր զրուցակիը լինելու է ՀՀ քաղաքացին, մենք չենք պատրաստվում մարտի բռնվել մնացած քաղաքական ուժերի հետ։ Մենք ուժերին կոչ ենք անում կոռեկտ ընտրության, ով կխախտի կոռեկտության սհամանը, կանցնի ընտրապայքարի համար թույլատրելի կարմիր գիծը, համարժեք պատասխան կստանա»: