Լրագրողները՝ պատգամավորի թեկնածուներ. ովքե՞ր են ընդունել քաղաքականությամբ զբաղվելու առաջարկը

Պատգամավորի թեկնածուներ՝ հիմնականում իշխող «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: Մասնավորապես, «Ազատություն» TV-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանն առաջադրվելու է Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքով: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ նաև դիմում է գրել, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Հարցին՝ ու՞մից է առաջադրվելու առաջարկ ստացել, Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց տեղեկությունները ճշտել կուսակցության մամուլի ծառայությունից: ՔՊ-ից, սակայն, առաջարկում են սպասել ցուցակների պաշտոնական հրապարակմանը: Factor.am-ի տեղեկություններով՝ Սիսակ Գաբրիելյանը լինելու է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում, ինչպես նաև առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է լինելու նաև «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Գեղարքունիքի մարզում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Թագուհի Թովմասյանը: Մեր հարցին, թե ումից է ստացել առաջարկը, վերջինս պատասխանեց, որ ՔՊ-ից և հայտնեց, որ զբաղեցնելու է համամասնական ցուցակի 68-րդ տեղը։ Ի դեպ, մեր հարցին ի պատասխան՝ Թովմասյանը նշեց, որ կուսակցությանն անդամագրվելու պահանջ չի եղել: «Իմ քայլը» դաշինքով է առաջադրվում նաեւ «Հանրային» Հ/Ը-ի լրատվական ծրագրերի ղեկավար Վահագն Թևոսյանը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում: Նա միաժամանակ նշել է, որ չգիտի, թե համամասնական ցուցակի որ տեղում է։ Այս ցուցակում է լինելու նաեւ «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Հայկ Գևորգյանը: Տեղեկություններ կան, որ «Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ևս առաջադրվելու է, բայց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Այս տեղեկությունը, սակայն, ճշտել չհաջողվեց։ «Փաստ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանն էլ լինելու է ԲՀԿ ցուցակում: Նա ռեյտինգայինով առաջադրվելու է Տավուշի մարզում: Իսկ ահա ՀՅԴ ցուցակով էլ առաջադրվելու է «Երկիր Մեդիա» ՀԸ-ի լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա ռեյտինգային թեկնածու է լինելու Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք և Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքներում։ Նշենք, որ վաղը ժամը 18:00-ին ավարտվում է նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 8-ը լռության, իսկ 9-ը ընտրության օրն է:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Վանաձորի ԲԿ տեղափոխված 9 քաղաքացիներից մեկն այս պահին վիրահատվում է Հերի՛ք է հայ ժողովրդին վախեցնե՛ք․500 հազար հայ վերադառնալու են Բաքու, Սումգայիթ, Շահումյան․Թովմասյան (video) Իրանում առնվազն ինը հիվանդանոց «լուրջ վնասվել» է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Թբիլիսիի քաղաքապետը չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից Երուսաղեմում հրթիռի ընկած վայրը հայկական թաղամասից հեռու է Նիկոլին զանգել են, ասել՝ շանս չունես վերարտադրության․ Հայկ Նահապետյանը փակագծեր բացեց (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով Ավելի քան 3400 թռիչք է հետաձգվել Էլ ուրիշ բան չխոսե՛ք․ ժողովու՛րդ, մեծ շանս ունենք․ Անժելա Թովմասյան (video) Աննայի զարհուրելի թվերը․․․ ի՞նչ են ասել Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի ճգնաժամի միակ երկարատև լուծումը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Արաղչին երեկ խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. Երևանն այդ զանգի՞ն էր սպասում. Հակոբ Բադալյան Հորդանանը հայտարարել է օդային տարածքի մասնակի փակման մասին Ռուսաստանը հետ քայլ չի անի. Պուտինը թույլ չի տա Թրամփին ծնկի բերել Չինաստանը. Նահապետյան (video) Չենք ընդունելու իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք. Արագածոտնի թեմ Իսրայելի ՊՆ նախարար. «Հեզբոլլահ»-ի ղեկավարը մեզ համար ոչնչացման թիրախ է #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Իրանը հրթիռներ արձակեց Նաթանյահուի գրասենյակի վրա. Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, դուխդ չի հերիքու՞մ՝ մի խոսք ասես Իրանի համար»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Դե թող Ադրբեջանը փորձվի միջամտել․ Իրանը միջուկային պատերազմով կոչնչացնի․ Հայկ Նահապետյան (video) Իրանում պատերազմ է, Պապիկյանը, պեռաշկի ուտելով քարոզարշավի՞ է․ ՊՆ փոխնախարարի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ինչ է արել Աննա Հակոբյանը 100 միլիոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի». Վազգեն Մանուկյան Հիմա ասեմ՝ ինչպես է Իրանն Իսրայելին ծնկի բերելու․ խփում են ավիակիրներին ու․․․ Հայկ Նահապետյան (video) Մարտ ամսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am