Հայաստանաշե՛ն Հայեր
Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում և Արցախում 1500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծված, «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն» կարգախոսով և ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցում է ստացել 2018 թվականի օգոստոսի 23-ին, չի՛ մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, ծառայելով հայոց պետականաշինությանը, ասել է թե՝ հայոց պետականության և հայ ազգի անվտանգության պաշտպանությանը, լրջագույնս պատրաստվում է մասնակցելու սույն թվականին Ազգային ժողովի դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի հաջորդ արտահերթ ընտրություններին:
Այս պահից սկսած մինչև դեկտեմբերի 9-ը և դեկտեմբերի 9-ից սկսած մինչև Ազգային ժողովի հաջորդ արտահերթ ընտրությունները, Հայաստանի ներքաղաքական դաշտում արտախորհրդարանական բազմահազարանոց միավորումը բացառապես «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է, որն անընդհատ իր շուրջն է համախմբում մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու ձգտումով ապրող հայ ազգի առողջ, հայրենատեր, իմաստուն քաղաքացիներին:
Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքները:
Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, սփյուռքը և հայոց սուրբ հողը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան
նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը