Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաև առջևի աջակողմյան դռան ապակին և կրակոցներն արձակվել է մի քանի անգամ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Դարբինյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հերի՛ք է հայ ժողովրդին վախեցնե՛ք․500 հազար հայ վերադառնալու են Բաքու, Սումգայիթ, Շահումյան․Թովմասյան (video) Իրանում առնվազն ինը հիվանդանոց «լուրջ վնասվել» է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Թբիլիսիի քաղաքապետը չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից Երուսաղեմում հրթիռի ընկած վայրը հայկական թաղամասից հեռու է Նիկոլին զանգել են, ասել՝ շանս չունես վերարտադրության․ Հայկ Նահապետյանը փակագծեր բացեց (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով Ավելի քան 3400 թռիչք է հետաձգվել Էլ ուրիշ բան չխոսե՛ք․ ժողովու՛րդ, մեծ շանս ունենք․ Անժելա Թովմասյան (video) Աննայի զարհուրելի թվերը․․․ ի՞նչ են ասել Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի ճգնաժամի միակ երկարատև լուծումը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Արաղչին երեկ խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. Երևանն այդ զանգի՞ն էր սպասում. Հակոբ Բադալյան Հորդանանը հայտարարել է օդային տարածքի մասնակի փակման մասին Ռուսաստանը հետ քայլ չի անի. Պուտինը թույլ չի տա Թրամփին ծնկի բերել Չինաստանը. Նահապետյան (video) Չենք ընդունելու իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք. Արագածոտնի թեմ Իսրայելի ՊՆ նախարար. «Հեզբոլլահ»-ի ղեկավարը մեզ համար ոչնչացման թիրախ է #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Իրանը հրթիռներ արձակեց Նաթանյահուի գրասենյակի վրա. Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, դուխդ չի հերիքու՞մ՝ մի խոսք ասես Իրանի համար»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Դե թող Ադրբեջանը փորձվի միջամտել․ Իրանը միջուկային պատերազմով կոչնչացնի․ Հայկ Նահապետյան (video) Իրանում պատերազմ է, Պապիկյանը, պեռաշկի ուտելով քարոզարշավի՞ է․ ՊՆ փոխնախարարի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ինչ է արել Աննա Հակոբյանը 100 միլիոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի». Վազգեն Մանուկյան Հիմա ասեմ՝ ինչպես է Իրանն Իսրայելին ծնկի բերելու․ խփում են ավիակիրներին ու․․․ Հայկ Նահապետյան (video) Մարտ ամսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից դեպի Մերձավոր Արևելք և հակառակ ուղղությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am