Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 28-ին, Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել մեծ թվով քաղաքացիներ, քաղաքական գործիչներ Արմեն Աշոտյանը, Արտաշես Գեղամյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ա. Նավասարդյանի հարազատներն ու մարտական ընկերները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շիրիմին էին այցելել նաև Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի սաները, ովքեր մինչև խնկարկումը շիրիմի առաջ երդվեցին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

