Նոյեմբերի 21 -ին ԱԺ արտահերթ նի՞ստ
Չի բացառվում, որ նոյեմբերի 21-ին ունենանք ԱԺ արտահերթ նիստ, որտեղ կհաստատենք բյուջեի նախագիծը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա հորդորեց պատգամավորներին այդ օրը ներկա լինել, որ հնարավոր լինի բյուջեն հաստատել: Նշենք, որ այսօր ԱԺ նիստը մի փոքր ուշ սկսվեց, որովհետեւ քվորում չկար: ԱԺ պատգամավորները ստիպված էին սպասել, մինչեւ եւս մի քանի պատգամավորներ կգրանցվեն, որ հնարավոր լինի շարունակել խորհրդարանի նիստը:
