Վարչական ռեսուրսի չարաշահում Արմավիրի մարզպետի կողմից
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գործի է դրել փորձված վարչական ռեսուրսի չարաշահումը: Մարզպետը իր մոտ է կանչում տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների և նրանց առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ դրա դիմաց խոստանալով առաջխաղացում: Դե ուրիշ ինչ կարող է անել մարզպետը, ով այլ զբաղմունք չունի, բացի ընտրություններին միջամտելը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
