ՀՀԿ ցուցակի տասնյակը հայտնի է
Hayeli.am-ին հայտնի է դարձել Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակը: Այսպիսով՝ այն կգլխավորի Վիգեն Սարգսյանը, որին կհաջորդեն Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Կարինե Աճեմյանը, Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, Մենուա Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը: Իսկ շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը:
