1 ԲՀԿ-ական և 3 ՀՀԿ-ական կանայք

Օրեր առաջ hayeli.am-ը տեղեկացրել էր ,որ Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել էր, որ պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Սյունիքի եւ Վայոց ձորի թիվ 12 ընտրական տարածքից, որտեղ ՀՀԿ-ն բռնի ուժով պատգամավորության թեկնածու է առաջադրում նաեւ Հերմինե Նաղդալյանին։ Մեր տեղեկություններով` Նաղդալյանն ընդհանրապես հրաժարվել է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, սակայն Սերժ Սարգսյանը վերջինիս ուղղակի պարտադրում է առաջադրվել նաիրա Զոհրաբյանի դեմ։ Ստացանք տեղեկություն, որ երեկ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է Նաիրա Զոհրաբյանի դեմ առաջադրել միանգամից երկու հանրապետական կնոջ` Նաղդալյանին եւ Շուշան Պետրոսյանին։ Այսպիսով` Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում բավականին ուշագրավ պայքեր է սպասվում։ Մեզ հայտնի է դարձել,որ Սյունիքի մարզից իր թեկնածությունը կառաջադրի նաև ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: