Աբրահամյանների ընտանիքը որոշում է կայացրել
Առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում կողմնորոշվելու ժամկետն արդեն սպառվում է: Մեր տեղեկություններով, ռեյտինգային կարգով առաջադրվելու հարցում արդեն որոշում են կայացրել նաև Աբրահամյանները: Նրանց մեծ գերդաստանից ընտրություններին կմասնակցի միայն ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Պողոսյանը` Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռը: Նա կառաջադրվի հայրենի Արտաշատում` ԲՀԿ ռեյտինգային ցուցակով: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը 2012-14 թվականներին եղել է ԱԺ նախագահ, իսկ նրա որդին` Արգամ Աբրահամյանը ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր է:
