Որ ցուցակով կգնա Թագուհի Թովմասյանը
Մեր ունեցած տեղեկություններով,«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը «ՔՊ» ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու: Հիշեցնենք,որ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am կայքի գլխավոր խմբագիրն է:Վերջինս ազգակցական կապեր ունի Սասուն Միքայելյանի հետ,հեղափոխության և դրան հաջորդած օրերին աջակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:Եվ պատահական չէ,որ նա առաջարկ է ստացել՝ընդգրկվելու հենց ՔՊ-ի ցուցակում:
