Ցավոք, չեմ կարող առաջադրվել.ում է սատարելու Արա Պապյանը

Քաղաքագետ Արա Պապյանն այսօր պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ինքը չի առաջադրվում արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Նշենք, որ նման հայտարարություն լրագրողների հետ հանդիպմանն արել էր «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ըստ որոշ հաղորդագրությունների՝ ես ընդգրկված եմ Սասնա ծռեր կուսակցության ընտրական ցուցակի մեջ: Դա թյուրիացություն է: Չկա նման բան: Ես սատարելու եմ «Սասնա ծռեր» կուսակցությանը, բայց, ցավոք չեմ կարող առաջադրվել և լինել պատգամավոր, քանի որ երկքաղաքացի եմ՝ Հայաստանի Հանրապետություն և Կանադա: Ես գտնում եմ, որ Սասնա ծռեր կուսակցության տեղը խորհրդարանն է և ոչ թե փողոցը, ուստի ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրանց` իրենց արժանի տեղն ունենալու ՀՀ քաղաքական դաշտում և խորհրդարանում: Ըստ այդմ, իմ դիրքրոշումը զուտ գաղափարական է և չկա ու չի կարող լինել շահադիտական որևէ նշույլ կամ ակնկալիք», - նշել է Պապյանը՝ տարածած պարզաբանման մեջ: