ՊԵԿ-ը ներկայացրել է նոր նախաձեռնություններ.որոնք են դրանք

Ներդրվել է հարկ վճարողների առցանց գրանցման համակարգ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Մասնավորապես ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը: «Այն հնարավորություն է տալիս ապահովել թափանցիկ, դյուրին և արագ գործընթաց՝ հայտարարատուի համար, իսկ մյուս կողմից՝ մաքսային մարմնին հաշվետվողականության և վերլուծական գործիքների կիրառման հնարավորություն է ընձեռվում»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը: «Ուղևորային մաքսային հայտարարագիրը» ինտեգրվել է նաև «Ռիսկերի կառավարում» համակարգին՝ ապահովելով արդյունավետ հսկողություն: Այս մոտեցման կիրառումն ուղղված է հայտարարագիր ներկայացրած ուղևորների ուղեբեռի զննման դեպքերի նվազեցմանը և վերջինների կողմից սահմանահատման գործընթացի արագացմանն ու դյուրացմանը: «Ռիսկերի կառավարում» համակարգի կատարելագործման արդյունքում նաև մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորություն է ստեղծվել, ինչը փորձարկվել է թեստային միջավայրում և կիրառվում է համապատասխան ռիսկերի պրոֆիլների ներդրմամբ: Ըստ Միքայել Փաշայանի, մտավոր սեփականության օբյկեկտների արդյունավետ պաշտպանությունն իրականացվում է թիրախավորման սկզբունքի և ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրման և հետադարձ կապի միջոով: Ընթացիկ տարում ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է մի համակարգ, որն ապահովում է տվյալների փոխանակում ՀՀ մաքսային Մարմինների և IRU ֊ի (INTERNATIONAL ROAD TRANSPORT UNION) միջև իրական ժամանակում։ Համակարգի միջոցով, իրական ժամանակում IRU֊ին տեղեկատվություն է ուղարկվում TIR գործընթացի ավարտի մասին, երբ բեռը հասնում է պահեստ: Եթե հայտնաբերվում են խախտումներ, ապա այդ մասին նույնպես ուղարկվում է տեղեկատվություն։ Նոյեմբեի 1-ից ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ավելացվել է նույնականացման քարտի միջոցով տեղեկատվական համակարգեր մուտք գործելու հնարավորությունը։ Հարկ վճարողների հաշվետվությունների ներկայացման գործընթացը դյուրացնելու և կիրառվող համակարգերն առավել հարմարավետ դարձնելու նպատակով, ըստ Միքայել Փաշայանի, հունվարի 1-ից էլեկտրոնային համակարգում շրջանառության հարկի հաշվարկ ներկայացնելիս իրականացվում է իրացման շրջանառության և ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվության ինքնաշխատ լրացում՝ e-invoicing համակարգում ՀԴՄ-ների, հարկային փաստաթղթերի և ներմուծման գործարքների մասով հավաքագրվող տեղեկատվական բազաների հիման վրա: Իսկ հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը օգոստոսի 1-ից ուղարկվում են էլեկտրոնային եղանակով: Ներդրվել է նաև հարկ վճարողների առցանց գրանցման համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողներին (Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, նոտարներ, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ, դրանց հավասարեցված միջզգային կազմակերպություններ, ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ) առցանց եղանակով հաշվառվել հարկային մարմնում և ստանալհարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ: Անդրադառնալով առաջիկա անելիքներին, Միքայել Փաշայանը նշել է, որ նախատեսվում է «Մեծ տվյալների» (big data) մշակման և վերլուծության հիման վրա թիրախների հայտնաբերման նոր մեխանիզմների կիրառում և ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում: Արդյունքում հնարավոր կլինի նաև իրականացնել ստվերային տնտեսության վերլուծություն և փոխկապակցված հարկ վճարողների հայտնաբերում՝ ըստ ոլորտների, հարկային մարմին ներկայացված հաշվարկ/հաշվետվություններում արտացոլված տվյալների, երրորդ անձանցից ստացված տվյալների, մաքսային մարմիններ ներկայացված տեղեկատվության համաձայն: «Մեծ տվյալների» վերլուծության պլատֆորմը հնարավորություն կընձեռի հաշված վայրկյանների ընթացքում իրականացնել անսահմանափակ տողերի վերլուծություն և արդյունքների արտածում: Նախատեսվում է նաև ներդնել ստուգման կազմակերպման համակարգորը հնարավորություն կընձեռի ավտոմատացնել ստուգումների կազմակերպումն ու ռիսկերի կառավարումը՝ ապահովելով ստուգումների պլանավորում, արդյունքների գրանցում, մոնիթորինգի իրականացում և այլն: Համակարգը ստուգումների կազմակերպման գործընթացում կբացառի մարդկային գործոնը և կապահովի վերլուծությունների ճշգրտության բարձր մակարդակ: Միքայել Փաշայանի տեղեկացմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է «ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրման և դրանց փոխադարձ ճանաչման» նախաձեռնությունը: Ներկայում մշակվում է ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մեխանիզմ: Նպատակը տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության ծավալի, ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատումն է, կրկնակի ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության բացառումը, ԵԱՏՄ շրջանակում իրականացվող առևտրի խթանումը, բիզնես գործընթացների օպտիմալացումը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am