«Որոշել ենք սահմանել նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ազատված կլինի բոլոր հարկերից »,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ նրանց համար կլինի հնարավորություն. մինչև 3 աշխատողի դեպքում եկամտահարկի այլ ռեժիմ կգործի:
Վարչապետի պաշտոնակատարի բացատրելով՝ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի շրջանակներում, այդ մարդիկ չեն վճարի հարկ: Բացի այդ, միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում, նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ կգործի. Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նրանք կհարկվեն ոչ թե աշխատավարձի 23 տոկոսի չափով, ինչպես մյուսները, այլ կվճարեն 5000 դրամի չափով հաստատագրված վճար:
«Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն կապված ոլորտների հետ: Կլինի նաև գոտիականության խնդիր, և մենք այս քաղաքականությամբ կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը