«Իրավունք» թերթը գրում է. «Այս պահից սկսած, երբ ուշացած ու հանկարծակի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը որոշեց դառնալ «հեղափոխական» ու սատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ զուգահեռ նաեւ սկսեց լուրեր տարածել, թե ԵՄ դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել ու մտադիր է այն ընդունել:
Սակայն, քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Գ. Կոստանյանը փոշմանել է: Նա ոչ ավել, ոչ պակաս աչք է դրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի վրա:
Այսպիսի որոշմանը նպաստել է նաեւ այն, որ վերջնականապես ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության կամուրջներն այրվեցին, եւ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կհայտնվի «Ազատ դեմոկրատների» եւ «Հանրապետություն» կուսակցության ձեւավորած «Մենք» դաշինքում:
Ի դեպ, ասում են, որ Կոստանյանն իր այս նպատակն իրագործելու համար Նիկոլ Փաշինյանի մոտ լուրջ միջնորդ ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը