Հայկ Մարությանը անօրինական որոշում է կայացրել

Երևանի քաղաքապետարանի կողմից քանդվել է  Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի  1/3 հասցեի նորակառույց շենքը, որը պատկանում է Դավիթ Ահարոնյանին: Կառուցապատողը նշել էր, որ գործը գտնվում էդատարանում, հետևաբար շինարարությունը դադարեցված էր և սպասում էին դատարանի վճռին: Politik.am-ը պարզեց, որ գործը  գտնվում է դատարանում, հետևաբար Երևանի քաղաքապետարանն իրավունք չուներ քանդել կառույցը, մինչև դատարանի կողմից որոշում կկայացվեր:

 Նշենք, որ դատարանը վարույթ էր ընդունել Դավիթ Ահարոնյանի հայցը, որի պահանջն է  անվավեր  ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի թիվ 3345-Ա որոշումը,  և գործի դատաքննությունը նշանակվել է 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:
Datalex.am կայքից էլ տեղեկանում ենք հայցը վարույթ ընդունելու որոշման մասին, որի մեջ ասվում է հետևյալը. «Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Մ.Մելքումյանս, ուսումնասիրելով Դավիթ Ահարոնյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին. Պ Ա Ր Զ Ե Ց Ի Դավիթ Ահարոնյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի թիվ 3345-Ա որոշումը: Ոսումնասիրելով հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ գտնում եմ, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ուստի պետք է ընդունել վարույթ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին: Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 90-րդ և 127-րդ հոդվածներով. Ո Ր Ո Շ Ե Ց Ի Դավիթ Ահարոնյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործի դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման: Որոշումը կայացրել է դատավոր Մ. Մելքումյանը»: Փաստացի Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ անօրինական որոշում է կայացրել։ Քաղաքապետարանը չսպասելով դատարանի որոշմանը զբաղվել է ինքնիրավչությամբ։ Սա ՀՀ քրեական օրենսգրքով դատապարտելի արարք է, ուստի կարծում ենք իրավապահները պետք է զբաղվեն խնդրով։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am