Սերժ Սարգսյանն իրեն մերժողների առաջ պայման է դրել. նոր գլխացավանք՝ Նիկոլ Փաշինյանի համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ընտրացուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Վերջինս չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, փոխարենը դա կանեն համամասնական ընտրացուցակում ընդգրկված մյուս թեկնածուները: Ու պետք է նկատենք՝ ՀՀԿ այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու. սա ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ն Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի համար մրցակից է, այլ որովհետեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին հայտարարած ՀՀԿ-ական թեկնածուներից ոմանք հասարակության համար այնքան անընդունելի են, հասարակության կողմից այնքան մերժված, որ իշխանությունները քարոզարշավի ժամանակ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն նրանց անվտանգությունն ապահովելու եւ ֆիզիկական բռնություններից զերծ պահելու համար: Բարեբախտաբար, ի տարբերություն հերթական ընտրությունների, արտահերթի ժամանակ քարոզարշավը կարճ է տեւելու: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ օրերս կայացած խորհրդի նիստից: Մասնավորապես, նիստը վարել է անձամբ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս այս օրերին անձամբ է զրուցել տարբեր ժամանակներում իրենց վարկանիշային կամ մեծամասնական թեկնածու հանդիսացած գործիչների հետ, առաջարկել այս անգամ էլ մասնակցել ՀՀԿ-ի կողմից: Բնականաբար, մի մասը նրան մերժել է, մի մասը` ոչ: Սակայն մեր տեղեկություններով` Սարգսյանն ամենեւին էլ չի նեղանում առաջարկը մերժած անձանցից: Միայն պայման է դրել՝ եթե իրենք չեն առաջադրվում, ապա պետք է սատարեն այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուին: Թե ինչպես են նրանք սատարելու, երբ նոր իշխանությունը քայլեր է ձեռնարկել ընտրակաշառքը, ընտրություններին քրեական տարրերի ներգրավումը բացառելու համար, պարզ չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am