«Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով». Հրաչ Բերբերյան

«Այսօր կարտոֆլի մեծածախ վաճառքի գինը 130 դրամ է: Մինչև Երևան է հասնում՝ 200-220 դրամ է դառնում, մի հատ էլ ձյուն դրեց միանգամից գինը կբարձրանա, էլ չասած, որ գարնանը կարտոֆիլ հնարավոր կլինի գնել 300-350 դրամով, ոչ պակաս: Միսն էլ է թանկացել, քանի որ անասնագլխաքանակն է կրճատվել։ Հիմա շուկայում հայտնվել է բելառուսական միս, որը համեմատաբար էժան է, բայց համային առումով լավը չէ»,– այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գյուղմթերքի շուկայում առկա գնաճին, ասել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ կարտոֆիլի գնաճի վրա ազդել է 3500 հեկտար ցանքատարածքների պակասելը: Հրաչ Բերբերյանը նշեց, որ միսը թանկացել է, քանի որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազում է՝ երկու տարում կրճատվել է 80 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 15 տոկոսով նվազել է ոչխարի ու խոզի գլխաքանակը։ «Երկու տարում ամեն ինչ արվեց, որպեսզի հարված տան անասնապահությանը։ Կարծում եմ՝ սա միտումնավոր են անում, որովհետև մարդիկ ասում են, թե իրենք այնքան լավ ագրարային երկիր են, որ այժմ ցանկանում են դառնալ ինդուստրիալ. տո դուք ագրարային դարձեք, նոր մտածեք ինդուստրիալի մասին։ Խոշոր եղջերավորների քանակը վերականգնելու համար 5-7 տարի է անհրաժեշտ, քանի որ 80 հազարից 40 հազարը կթու կովեր են, ինչն ազդել է կաթի արժեքի վրա»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը : Հրաչ Բերբերյանի կարծիքով, այս տարի Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ: Չի թանկանա միայն բանանը: Հ. Բերբերյանը կոչ է արել Կառավարությանը քաղաքական գործընթացներով տարվելով՝ չմոռանալ գյուղատնտեսության մասին:  

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am