ՀՀԿ-ում կարող են հանգիստ լինել. Փաշինյանն արդեն քվեարկել է

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ նիստից հետո հայտարարվել է, որ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ 2-րդ տեղը զբաղեցնելու նպատակով: ՀՀԿ-ն հայտ է ներկայացնում ընդդիմադիր ուժ դառնալու: Այդ առումով ուշագրավ էր ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ինքը հույս ունի, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտնվի քվեախցիկում, կքվեարկի ՀՀԿ-ի օգտին: Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ Փաշինյանը ոչ թե այս կամ այն կերպ կաջակցի որևէ այլ ուժի, որպեսզի ունենա վերահսկելի ընդդիմություն, այլ կողմ կլինի, որպեսզի ՀՀԿ-ն լինի ընդդիմության դերում, քանզի այդ դեպքում չենք ունենա գրպանային ընդդիմություն: Թե ինչպիսի կառուցվածք կստանա ապագա խորհրդարանը, պարզ կդառնա դեկտեմբերի 9-ի երեկոյան, բայց ՀՀԿ-ն ամեն դեպքում կարող է հանգիստ լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն քվեարկել է իրենց օգտին: Խոսքն, անշո՛ւշտ, փոխաբերական իմաստով քվեարկության մասին է: Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանությամբ յուրօրինակ գործարք տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև: Երեքին էլ տարբեր պատճառներով ձեռնտու էր գործող ընտրակարգի պահպանումը: «Ռեյտինգայինը» մնաց, թեև հեղափոխական հրապարակում այլ պահանջ էր ներկայացվել ու այլ որոշում կայացվել: «Ռեյտինգայինի» վերացման կետը հայտնվել էր նաև Փաշինյանի կառավարության ծրագրում: Բայց, չնայած այդ ամենին, «ռեյտինգայինը» պահպանվեց՝ մեծացնելով խորհրդարանում հայտնվելու ՀՀԿ-ի շանսերը և նվազեցնելով հեղափոխությունը ողջունած կամ հեղափոխությանն աջակցած մյուս ուժերի շանսերը: Այնպես որ «ռեյտինգայինը» պահպանելով՝ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության դերում նշանակել է ՀՀԿ-ին, իսկ կառավարությանը կից ոչ կառավարական ուժի դերում՝ ԲՀԿ-ին: Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է ՀՀԿ-ն որպես ընդդիմություն և 2008-ի ՕԵԿ-ի տիպի ուժ՝ ի դեմս ներկայիս ԲՀԿ-ի (Ծառուկյանը Փաշինյանի հետ հարաբերություններում այժմ իրեն պահում է այնպես, ինչպես 2008-ից հետո Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններում իրեն պահում էր Արթուր Բաղդասարյանը, բայց վերջինս դրա դիմաց ստացել էր կոալիցիոն գործընկերոջ ու Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակը, բայց ԲՀԿ-ին Նիկոլի վարչապետության դեպքում նման բան չի հասնելու): Փաշինյանին ՀՀԿ-ն պետք է և՛ նախընտրական փուլում, և՛ խորհրդարանում, քանզի դա հնարավորություն կտա նրան սև-սպիտակային տարբերակով պարզունակացնել քաղաքական պայքարի տրամաբանությունն ու պահել իշխանությունը: ՀՀԿ-ին խորհրդարանում ունենալով կարելի է «հակահեղափոխության» բլեֆը խաղարկել՝ ցանկացած ձախողում կամ թերացում արդարացնելու համար՝ «Ուզում եք, որ ՀՀԿ-ն վերադառնա՞» թեմայով (նկատենք, որ միջնաժամկետում և առավել ևս երկարաժամկետում այդ տեխնոլոգիան արդեն չի աշխատելու, բայց դե քաղաքական գործիչները, ի տարբերություն պետական գործիչների, միշտ «օրվա կուրսով» են առաջնորդվում և կարճաժամկետ խնդիրներ լուծում): Դե իսկ ԲՀԿ-ն խորհրդարանում կհայտնվի որպես անցյալի մնացուկ և տեղի ունեցած «հուշագրային» գործարքի հետևանք: ԲՀԿ-ն վերահսկելի կլինի բոլոր առումներով ու խորհրդարանում կկատարի այն ֆունկցիան, ինչը կատարում էր ՀՀԿ-ի համար 2015-ից 2017-ն ընկած ժամանակահատվածում: Ինտրիգային հարցն այս ըտրություններում «Սասնա ծռերին» է վերաբերում: Կանցնե՞ն նրանք ԱԺ, թե՞ ոչ: Մյուս ուժերի մասնակցությունը օլիմպիական սկզբունքի շրջանակներում է լինելու: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am