Դերասան Հովհաննես Ազոյանը ընդգրկված չի լինի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում: Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Չնայած այդ հանգամանքին, պետք է շեշտեմ, որ Հովհաննես Ազոյանը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ ու միշտ մեր կողքին է եղել»,- ընդգծեց Սիմոնյանը:
Հովհաննես Ազոյանը, ում հեղափոխության ընթացքում հաճախ էինք տեսնում Նիկոլ Փաշինյանի և հեղափոխական թիմի կողքին, մոտ երկու ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում էր գրել: Դիմումը, սակայն, մինչ այժմ չի բավարարվել: ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը մեզ փոխանցեց՝ ներկայացված դիմումը դեռ չի քննարկվել, ընտրություններից հետո կքննարկվի: Ավելի ուշ արդեն դերասանը հայտարարել էր, որ ցանկություն ունի անպայման լինել նոր ձևավորվող Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»,- ասել էր Ազոյանը: Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Հովհաննես Ազոյանից, սակայն վերջինս մեզ փոխանցեց, որ որեւէ հարցի շուրջ չի ցանկանում մենաբանություն տալ:
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը