Պակիստանի Լահորում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
BBC-ն՝ հղում կատարելով ԶԼՄ-ներին հայտնում է,որ Պակիստանի Լահոր քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 70 մարդ, որից 29-ը երեխաներ են, վնասվածքներ ստացած երեխաների թիվը գերազանցել է 190-ը: Պայթյունը որոտացել է երեկ առավոտյան՝ քաղաքի կենտրոնական Գուլշան-ի-Իկբալ մանկական այգու հարևանությամբ՝ երեխաների մանկական հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա: Այգում այդ պահին եղել են նաև բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք իրենց ընտանիքներով գնացել էին Սուրբ Զատիկը տոնելու: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը, ընդ որում, թալիբների ներկայացուցիչը ընդգծել է, որ ակցիան ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ: Լախորի բոլոր հիվանդանոցները գործում են արտակարգ ռեժիմով:
