ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին համարում է «մարտի 1-ի հրահրիչ»

Հայաստանի հանրապետական կուսակցությունը տարածել է քաղաքական հայտարարության նախագիծ։ Նախագծի մասին նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։ «Խորհրդի նիստում ընդհանուր հավանության արժանացավ ներկայացված փաստաթուղթը: Որոշվեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն Կուսակցության գործադիր մարմնի նիստում: ՀՀԿ գործադիր մարմինը, առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը»,- նշված է հաղորդագրությունում: 14-էջանոց հայտարարության նախագիծը բաղկացած է հետևյալ բաժիններից․ 1․ 2018թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իրավիճակի զարգացման հիմնական հանգրվանների գնահատականը․ 2. Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն, 3. ՀՀԿ-ի սխալներն ու բացթողումները, արձանագրած արդյունքները, 4․ ՀՀԿ-ի առաջիկա անելիքները, 5․ ՀՀԿ խորհրդի որոշումը։ Ապրիլ-մայիս ամիսների իրավիճակի զարգացման գնահատականում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ցույցերի պատճառը Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն էր, ինչը ներկայացվեց որպես երրորդ ժամկետ։ Փաշինյանին մեղադրանք է հասցեագրվում նաև որպես 2008-ի մարտի 1-ի անկարգությունների հրահրող․ «Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը [Սերժ Սարգսյանը] հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ»։ ՀՀԿ խորհրդի հայտարարության նախագծի որոշման մեջ նշվում է․ 1․ Մասնակցել Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին: 2. Հավանություն տալ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծին և լիազորել Գործադիր մարմնին` լրամշակել այն՝ համաձայն խորհրդի նիստում հնչեցրած առաջարկների: 3. Հավանություն տալ ընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին և լիազորել Գործադիր մարմնին՝ ձևավորելու և հաստատելու կուսակցության ընտրական ցուցակը: 4. Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման և անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների վերանայման խնդիրներին: Վերը նշված նպատակները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով պլանավորել և խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցակցնել կուսակցության համագումար:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am