«Անկախ բոլոր հանգամանքներից, անկախ հանցագործության բնույթից, որում մեղադրվում է անձը, պետք է տրամադրվի պատշաճ բժշկական օգնություն, եթե ազատազրկման վայրում՝ կալանքի տակ գտնվելիս, ունի առողջական խնդիրներ։
Կալանքը որպես խափանման միջոցի կիրառման հիմնավորումները չպետք է խոչընդոտեն պատշաճ բժշկական օգնության տրամադրմանը։
Չգիտեմ, ինչքանով են հավաստի տարածվող լուրերը կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն, արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը պետք է հստակ և հիմնավոր տեղեկություններ տրամադրեն հանրությանը կալանքի տակ գտնվող անձի թե առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ։
Տարիներ շարունակ, երբ կալանավորված և ազատազրկված անձանց առողջական խնդիրների վերաբերյալ մեր ահազանգերին պատշաճ արձագանք չկար, ավելին, հատկապես քաղաքական հիմքով ազատազրկվածներին չէին տրամադրում պատշաճ բժշկական օգնություն, որը վատ, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, հիմա, ժողովրդավարական և իրավական պետության իշխանության պայմաններում, նույն վերաբերմունքը թույլ տալ չենք կարող։
Հորդորում եմ Արդարադատության նախարարությանը և քրեակատարողական ծառայությանը հրապարակել անհրաժեշտ տեղեկությունը կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և տրամադրվող բժշկական համարժեք օգնության վերաբերյալ»։
Արթուր Սաքունց. Facebook
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը