«Ահռելի տխուր ժառանգութուն են ստացել». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր իշխանությունները նախկինից ահռելի տխուր ժառանգություն են ստացել: Այդ ժառանգության ամենադժվար մասն իրավապահ համակարգն է: Ներկայումս, հասարակության սպասումներն իրավապահներից աննկարագրելի մեծ են: Եվ դա այն պարագայում, երբ նոր իշխանությունը դեռևս ամբողջական «չի տիրապետում» իրավապահ համակարգի ողջ սպեկտորին և նախկին իշխանությունները ֆորմալ և ոչ ֆորմալ պահում են իրենց ազդեցությունն այդ համակարգի առանձին պաշտոնյաների վրա: Անվիճելի է, որ առանձին ծանր հանցագործությունների բացահայտումը Հայաստանի քաղաքական և իրավական կյանքում մեծ դերակատարություն ունի: Մասնավորապես, անհրաժեշտ է մարտի 1-ի գործը բացահայտել հնարավորին արագ և ամբողջովին: Այդպիսին է նաև հոկտեմբերի 27-ը: Ես այս շարքում կարող եմ առանձնացնել նաև շատ աղմկահարույց գործեր ևս, մասնավորապես, Բուդաղյանի սպանությունը, խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցած տասնյակ սպանությունները և այլն: Գործող իրավապահ մարմինները պետք է տարբերվեն նախորդներից, քանի որ լիարժեքորեն տիրապետում են ողջ իրավական գործիքակազմին և այս պահին ունեն բավարար ռեսուրս՝ վերաբացելու, նորից քննելու, բացահայտելու այս բոլոր քրեական գործերը: Ես չեմ ուզում խոսել այդ ամենի հնարավոր հետևանքների մասին, դա այլ հարց է: Պարզից էլ պարզ է, որ այս կամ այն քրեական գործի բացահայտումը լինելու է աղմկահարույց... Իսկ այդ ամենը հնարավոր է բացառապես իրավապահ մարմինների կամքի, միմիայն այդ կամքի շնորհիվ: Առավել քան վստահ եմ, որ այդ բացահայտումները շեշտակիորեն նպաստելու են հանրության շրջանում իշխանության հանդեպ վստահության աճի էլ ավելի մեծացմանը, բայց երկարաժամկետ հեռանկարում, ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտումը պետք է ուղեկցվի դատական և իրավապահ համակարգի համակարգային բարեփոխումների և հասարակության ու պետության միջև նոր որակի հարաբերությունների ձևավորման կոնտեքստում։ Անշուշտ, ասածս կարող է մանրուք թվալ, բայց, եթե վերոհիշյալ քրեական գործերի բացահայտումը պետք է արվի բացառապես քաղաքական կամքի կամ սկզբունքայնության հաշվին՝ առանց վերը նշածս հաշվի առնելու, ապա մեր հասարակությունը երբեք ապահովագրված չի լինելու քաղաքական կյանքում բռնության դերակատարումից նաև ապագայում: Հ.Գ. Ակամայից հիշեցի հին աշխարհի իմաստուններից մեկի՝ Արիստոտելի հայտնի խոսքը. «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»»:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am