«Նիկոլ Փաշինյանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրա իշխանության գա ու հետո էրեսներին շփացնի՝ մակաբույծներ»․ Վահան Իշխանյան

Գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրա իշխանության գա ու հետո էրեսներին շփացնի՝ մակաբույծներ Աղջիկը աշխատում է խանութում, օրը 10 ժամ, ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, այսինքն մոտ 200 դոլար: Բուռն կերպով մասնակցել է սիրո և համերաշխության կոչվող հեղափոխությանը, բայց հեղափոխությունը նրան 0 սեր և 0 համերաշխություն է բերել։ Հազիվ լումա-լումա հետ է գցել մի փոքր գումար, որը ամբողջությամբ 400 հազար դրամ, ծախսելու է վիրահատության վրա։ Ոտքերի հիվանդությունը սրվել է երկար ժամանակ կանգնած աշխատելուց։ Հետհեղափոխական ժամանակաշրջանում առևտուրը կտրուկ անկում է ապրել, և գործատերը նրա աշխատավարձը 15տոկոսով իջեցրել է: Այժմ ստանում է 85 հազար դրամ։ Գրեթե ստրկական աշխատանք։ Բայց նա դողում է իր աշխատանքի վրա, որ կորցնի ինչպե՞ս է ապրելու։ Շատերը ավելի ցածր գումարով են իրենց գոյությունը պահում՝ 80-60 հազար աշխատավարձով: Ստրուկ որ պահեին կացարանի ու կերակրելու համար ինչքա՞ն կծախսեին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Աստանայում հայտարարեց. «Մարդիկ հին իներցիայով ասում են աշխատանք լինի աշխատենք: Որտեղ գնում եմ, ասում են աշխատանք լինի աշխատենք, հետո հարցուփորձ ենք անում, հիսուն մետր էն կողմ աշխատանք կա թափուր, և սեփականատերը ասում է 4 տարի ա ես չեմ կարում 2 մարդ ընդունեմ աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու: Ինչի՞ չեն գալիս աշխատելու, որովհետև աղքատության նպաստ են ստանում, որովհետև մտածում են՝ երբ որ աշխատեն, էդ աղքատության նպաստից կզրկվեն: Մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան։ Հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան։ 350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350հազար մարդուց՝մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա որ ավելի շատ ճռա»։ Եթե հեղափոխությունը գաղափարական է լինում, ապա Հայաստանում ոչ թե հեղափոխություն է եղել, այլ խաբեությամբ, մարդկանց սրտերը մանիպուլացնելով՝ իշխանության զավթում, քանի որ խնդրեմ, նույն Նիկոլ Փաշինյանի գաղափարները ասում էր Սերժ Սարգսյանը մի տարի առաջ. «Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում» 09.12.2017: Նիկոլ Փաշինյանը սովորական լիբերալ չի, նա աջ է, աջ ծայրահեղական, սեփականատերերի դասակարգի քաղաքական ներկայացուցիչը, էնքան աջ, որ նույնիսկ 20-30-40-50 տարի աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուի չնչին թոշակն է աչքը ծակում, հեգնում է չունևոր մարդու առողջություն ունենալու բնական ցանկությունը, նրա համար մարդու կյանքը մերսեդեսի շարժիչ է. փող ունես, կունենաս, չունես՝ ոչ ոք պարտավոր չի քո հանդեպ համերաշխ ու սիրով լինել։ Փաշինյանը աջ գաղափրներով նախորդներից էլ այն կողմ գնաց. դեռևս Հայաստանում միջին ու խոշոր բուրժուաները բարձրաձան չէին ասում՝ ես ինչի՞ հարկ տամ, որ ուրիշը պարապ նստի, նպաստ ստանա, չէին ասում, քանի որ աշխատավարձ ու նպաստ ստացողները հիմնականում սոցիալական նույն խավին են պատկանում և միայն փոքր տոկոսն են բարձր վարձատրվում: Նա քանդում է այս դասկարագերի մեջ եղած լուռ համակեցությունը, և ընդհանարպես, այն երերուն հանրային համերաշխությունը, որը դեռ ամբողջությամբ չէր ոչնչացրել կապիտալիզմը։ Նա նոր սևեր ու սպիտակների սահմանագիծ է քաշում, ուր սպիտակներն են բարձր եկամուտներ ունեցողները, իսկ սևերը հարստանալու մրցացավազքից դուրս նետվածները, նա քարոզում է անտարբերություն և եսասիրություն, քարոզում է՝ հարուստներ, սխալ է օգնելը, կարեկցելը, համերաշխ լինելը վատ ապրող հայրենակիցների նկատմամբ, նրանք իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն։ Եվ վերջապես սա մտքի սնանկության արտահայտություն է, որ տնտեսական ծրագրերի բացակայությունը լցնում է Հանրապետության բնակաչության կեսին մեղադրելով(բնակչության մեծ մասը վարչապետի «ճռռացողների» հույսին չի, դրսում ճռռացող հարազատներից տրանսֆերներ են ստանում)։ Արդեն կենսական անհրաժեշտութուն է ընչազուրկներներին, քիչ միջոցներ ունեցողներին միավորող դասակարգային գիտակցություն, որ ստեղծեն իրենց քաղաքական ուժը, իրենց պետությունը, իսկ գոնե այս փուլում չխաբվեն իշխանատենչ մարդու սիրո ու համերաշխության սուտ լոզունգով»։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am