«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը նոր ղեկավարներ ունի․ Գոհար Գասպարյանը փոխել է աշխատանքը

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը նոր ղեկավարներ ունի՝ ի դեմս Դավիթ Ծերունյանի եւ Անուշ Տեր-Ղուկասյանի: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրեց պատվիրակության նախկին ղեկավար, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը: Նրանից հետաքրքրվել ենք, թե ինչու է որոշել թողնել երկար տարիների աշխատանքը եւ ինչով է այժմ զբաղված: Գոհար Գասպարյանն ասաց, որ իր որոշումն է եղել պաշտոնը վստահել Դավիթ Ծերունյանին եւ Անուշ Տեր-Ղուկասյանին: Նրանք նույնպես երկար տարիներ աշխատել են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության կազմում: Անուշը 2012թ.-ից զբաղեցնում էր ղեկավարի օգնականի պաշտոնը, իսկ Դավիթը 2013թ.-ից «Եվրատեսիլ»-ի մամուլի բաժնի պատասխանատուն էր.«Ես շատ շնորհակալ եմ իմ ընկերներին, որ երկար տարիներ կողքիս են եղել: Վերջին տարիներին նրանք ակտիվորեն ներգրավված էին «Եվրատեսիլ»-ի բոլոր աշխատանքներում եւ տեսել են, թե այդ ամենն ինչպես է արվում: Բացի այդ, նրանք որպես պրոդյուսերներ հանդես էին գալիս նաեւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում: Այնպես որ, շատ վստահորեն եմ նրանց խնդրել, որ շարունակեն իմ գործը, եւ կարող եմ ասել` նախագիծը վստահելի ձեռքերում է լինելու: Ես էլ նրանց կողքին կլինեմ ու կօգնեմ յուրաքանչյուր հարցում»: Գոհարն այժմ զբաղված է իր հեղինակային նախագծի աշխատանքներով: «Հայրենեան»` այսպես է կոչվում նրա նոր ծրագիրը, որ եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերությամբ ամեն ուրբաթ.«Այս նախագծի գաղափարը շատ երկար ժամանակ ունեի իմ մտքում եւ որոշեցի վերջապես կյանքի կոչել: Բայց այն շատ աշխատատար է, եւ ես հասկացա, որ ուղղակի կդժվարանամ համատեղել երկու նախագծերը` «Հայրենեանն» ու «Եվրատեսիլը», բացի այդ, հիմա իմ առօրյայի անբաժան մասն են կազմում ընտանիքս ու երեխաս: Այնպես որ, ես հիմա կսկսեմ նոր աշխատանքով զբաղվել, որը հայագիտական, ճանաչողական եւ ազգագրական հենքով ֆիլմաշար է: Ամեն շաբաթ փորձելու եմ ներկայացնել, թե ինչով ենք տարբեր մենք` հայերս, ինչն է մեզ ու մեր երկիրը եզակի դարձնում»: Մանրամասն՝ այստեղ

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am