Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որը տևեց մոտ 4 ժամ: Նիստից հետո ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ ընտրված Վիգեն Սարգսյանը լրագրողներին ասաց, որ իրենք որոշում ունեն՝ կմասնակցեն ընտրություններին:
Նա նաև հայտնեց, որ իրենք մի կարևոր փաստաթուղթ են ձևավորել, որում ամրագրված են մոտեցումները, որով իրենք գնալու են ընտրության:
«Մենք քննարկել ենք մի կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ-ի մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին, գործող կառավարության արձանագրած արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում ենք մեր տեսակետից, տրված է երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեր գնահատականը», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց, որ փաստաթուղթը տեղադրված է նաև կուսակցության կայքում։
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը